Չեխ գիտնականները մի խումբ բրիտանացի հետազոտողների հետ համատեղ բացահայտել են դեժավյու երեւույթի գաղտնիքը: Հետազոտական աշխատանքներում ներգրավված է եղել 113 մարդ, որոնց ուղեղը կառուցվածքաբանական ուսումնասիրության է ենթարկվել ճառագայթային անդրադարձի միջոցով: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մարդու ուղեղում նյարդային գոյացությունների աշխատանքն ամենաուղիղ կապն ունի դեժավյուի զգացողության առաջացման հետ: Հայտնի է դարձել, որ ուղեղի այդ գոյացություններն ավելի փոքր են այն մարդկանց մոտ, որոնք հաճախակի են ունենում վերոհիշյալ երեւույթը: Մասնագետները նշել են, որ դեժավյուն լայն տարածված երեւույթ է եւ աշխարհի բնակչության մոտ 80%-ի մոտ այն ժամանակ առ ժամանակ ի հայտ է գալիս:
ԴԵԺԱՎՅՈՒԻ ԳԱՂՏՆԻՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ