Armlur.am-ի տեղեկությունների համաձայն` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր` նոյեմբերի 28-ին նիստ է հրավիրել: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը Armlur.am-ի հետ զրույցում ո´չ հերքեց, ո´չ էլ հաստատեց այս տեղեկությունը: «Եթե պաշտոնական տեղեկատվություն լինի մամուլին տրամադրելու համար, ես կտրամադրեմ»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ այսօր պատրաստ կլինի ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին նախագիծը: Տիգրան Ուրիխանյանը Նիկոլ Փաշինյանի նախագծի մասին որևէ կարծիք չհայտնեց՝ պատճառաբանելով, որ դեռևս չի տեսել նախագիծը:
Նշենք, որ դեռ նոյեմբերի 6-ին ԲՀԿ-ն նիստ էր հրավիրել, որի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր կուսակիցներին հանձնարարել էր շտաբներ ձևավորել Հայաստանի տարբեր քաղաքներում: