ՇՈՒՏՈՎ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը հետեւողական է իր հոդվածներում արծարծվող հարցերին եւ պարբերաբար տեղեկացնում է իր ընթերցողին խնդրի հետագա ընթացքի մասին: Երեկվա համարում քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի հետ հարցազրույցից պարզ դարձավ, որ քաղաքապետն անձամբ խոստացել է  տեղափոխել Կարաբալայի արձանը:
Զանգահարեցինք պարոն Թոքմաջյանին՝ պարզելու, թե ինչպես լուծվեց խնդիրը. «Ինձ կանչել են քաղաքապետարան, որտեղ այսօր նիստ է տեղի ունենալու, եւ հստակ արդեն օրենքի շրջանակներում որոշվելու է արձանի իսկական ու վերջնական տեղը, որ հետո ոչ մեկը չվերցնի ու արձանը տեղափոխի: Ա՛յ այդ ժամանակ դա կհամարվի անօրինություն, ինչպես հիմա է, որ անօրինական վերցրել ու տարել են, հիմա էլ չենք կարողանում ետ բերել: Բայց միայն տեղափոխելով չէ, ես պետք է պատվանդան դնեմ ու հունիսի 16-ին էլ` իմ ծննդյան օրը, բացումն անենք»:




Լրահոս