Հունիսի 2-4-ը Համազգային պետական թատրոնում կանցկացվի «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը: Առաջին փուլի ընթացքում պրոֆեսիոնալ ժյուրին արդեն ընտրել է Երեւանից, մարզերից ու Արցախից ներկայացրած երաժշտական բեմադրություններից լավագույնները: Մանկապատանեկան երաժշտական մրցույթ-փառատոնն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Հաղթողներին կհանձնվեն Գուրգեն Գադաչիկի հեղինակային աշխատանքները՝ որպես մրցանակ: Մրցույթ-փառատոնն անցկացվում է «Մշակութային կրթության աջակցություն» հիմնադրամի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ:
ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ