Մոսկվայաբնակ ընտանիքը ոստիկանությանն է փոխանցել РГД-5 բեկորային նռնակը: Այն հայտնաբերվել է մոտ 1 տարի առաջ մահացած ընտանիքի հոր իրերում:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, 54-ամյա կինը նռնակը հայտնաբերել էր ամուսնու իրերի մեջ:
«Կինը վերցրել է զինամթերքը և գնացել դստեր տուն՝ նռնակը նրան ցույց տալու: Տուն վերադարձած կնոջ փեսան ոստիկանություն է զանգահարել», – լրագրողներին պատմել են մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունում:
Նռնակն առգրավվել է, դրա ծագումը պարզվում է: