Հրապարակ. ՕԵԿ-ական Մանուկ Վարդանյանը չի ցանկանում խոսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

,Օրինաց երկիրե կուսակցությունը վերջերս հայտարարեց իր տարածքային կառույցների լուծարման և կուսակցության վերակազմավորման մասին, ինչը նշանակում է, որ ՕԵԿ-ում նոր անդամագրում է սկսվել: Երեկ թերթի թղթակիցը հետաքրքրվել է ՕԵԿ անդամ, կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանից` արդեն անդամագրվե՞լ է կուսակցությանը: Վարդանյանը հստակ պատասխան չի տվել` նշելով, թե չի ցանկանում այդ թեմայով խոսել: Թերթը նշում է, որ, ըստ շրջանառվող լուրերի, ՀՀԿ-ն որոշել է կապի և տրանսպորտի նախարարությունը վերցնել ՕԵԿ տնօրինությունից: Մանավանդ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման կոնտեքստում այս նախարարությունը համարվում է ամենաեկամտաբեր և հեռանկարային գերատեսչություններից մեկը:




Լրահոս