Մոսկվայում 9 կազինոյի սեփականատեր է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը բացահայտել է էթնիկ խմբավորման՝ ավելի քան 2 տասնյակ անդամների, ովքեր զբաղվում էին մոլախաղերի կազմակերպմամբ Մոսկվայում և մայրաքաղաքի մարզում. հայտնել է ՆԳՆ Մոսկվայի վարչությունը:

2009-ից ՌԴ ողջ տարածքում ուժի մեջ է մտել, բացի հատուկ հատկացված գոտիներից, այլ վայրերում խաղատների ստեղծումը:

Ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ խմբավորմանն անդամակցում է ավելի քան 25 մարդ՝ խմբավորման ղեկավարը, ով կազմակերպել է այդ բոլոր խաղատները, անվտանգության ծառայությունների աշխատակիցները, խաղատների անձնակազմը, սարքավորումների գնումներով զբաղվողները: Խմբի անդամները կազմակերպել են առնվազն 9 կազինո, ինչից ստացել են 112 մլն դոլարի ապօրինի շահույթ: 25 մարդ արդեն ձերբակալված է:




Լրահոս