Դատարանը մերժել է Ժիրինովսկու հայցն ընդդեմ «Московский комсомолец»-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը մերժել է Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու՝ պատվի և արժանապատվության պաշտպանության վերաբերյալ երկու հայցերը՝ «Московский комсомолец» թերթի և լրագրող Ալեքսանդր Մինկինի դեմ. տեղեկացնում է РИА Новости-ն:

Հայցը կապված է «Պետական մտորումը (дума) փոցխի մասին» հրապարակման հետ: պատգամավորը խնդրել է դատարանին պարտադրել խմբագրությանը հերքել հրապարակումը և 1 միլիոն ռուբլու փոխհատուցում պահանջել պարբերականից:

Խմբագրության ներկայացուցիչն իր հերթին նշել է, որ հոդվածը ոչ մի կերպ չի անդրադառնում հայցվորի պատվին և արժանապատվությանը: Հոդվածում հրապարակումն արվել է Ժիրինովսկու խոսքին համապատասխան կամ էլ հանդիսանում է լրագրողի գնահատականը:

Այդ վեճում դատարանը պաշտպանել է լրագրողներին:




Լրահոս