,ՉԻե տեղեկությունների համաձայն` Գեղարքունիքի մարզպետի նշանակման հարցը այս օրերին ՀՀԿ-ում դարձել է, ոչ ավել, ոչ պակաս, հայոց հարց: Թերթը նշում է, որ դեռևս խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործադիրում հաստատվելու համար այս մարզում ՀՀԿ-ի համար առավելագույն ցուցանիշներ ապահովելու համար ակտիվորեն պայքարում էին ՀՀԿ-ականներ Ռաֆիկ Գրիգորյանն ու Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Ռուդիկ Ղուկասյանը` Ուդոն: Իսկ իշխանությունները այդ ընթացքում հույսով էին արել երկուսին էլ` ասելով, որ նրանք իրենց տեղը կունենան գործադիրում: Հիմա եկել է վճռական պահը, և ՀՀԿ-ն պետք է ընտրություն կատարի իր կուսակիցների միջև:
,ՉԻե տեղեկություններով, ՀՀԿ-ի երիտասարդ թևը, որոնցից շատերին, ասում են, Ռաֆիկ Գրիգորյանը ծննդյան առիթներով բրենդային փողկապներ է նվիրում, այս պաշտոնին ուզում է տեսնել հենց նրան` պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանին, իսկ հնաբնակները ավելի շատ հակված են Ուդոյի կողմը: Ըստ տարեց ՀՀԿ-ականների` Ուդոն հին մարդկանցից է, և նրա հետ լեզու գտնելն ու գործ բռնելը շատ ավելի հեշտ կլինի: Թերթը նկատում է, որ երեկ, օրվա առաջին կեսին, ՀՀԿ-ում կրքերը այս առթիվ այն աստիճան էին թեժացել, որ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանն էլ իր հերթին ասել է, որ այդքան խոսակցություններից հետո իրեն ոչ մի բան էլ պետք չէ: Մինչդեռ, ըստ ,ՉԻե տեղեկությունների, նրա մարզպետ նշանակվելու դեպքում, Գրիգորյանի` ՌԴ-ում բնակվող մեծահարուստ եղբայրները լուրջ ներդրումներ էին կատարելու վերը նշված մարզում:
Ճշտելու համար, թե ի՞նչ ծրագրեր են ունեցել Ռ. Գրիգորյանի եղբայրները`պատգամավոր եղբոր առաջխաղացման պարագայում, և թե ի՞նչ է մտածում Գրիգորյանը իր մարզպետ նշանակվելու մասին, թերթը դիմել է ՀՀԿ-ական պատգամավորին, որն էլ պատասխանել են. ,Ըտենց բաներ մի արա, տենց խոսակցություններ չկան: Մենք ոնց եղել ենք, եղբայրներս ոնց եղել են, կշարունակեն այդպես էլ մնալ: Իսկ ինչ վերաբերում է մարզպետ նշանակվելուն, ապա տենց խոսակցության չկա, ու ես էլ տենց չեմ ուզում: Մեր կուսակցությունում նման խոսակցություն չի եղելե: Իսկ թե ի՞նչ է պատահել Գրիգորյանին, որ ի չիք դարձան գործադիրում աշխատելու նրա ցանկությունները, վերջինս նկատել է. ,Ես ավելի գերադասում եմ օրենսդիրում աշխատելե:
Իսկ թե Գեդարքունիքի մարզպետ նշանակվելու վերաբերյալ ի՞նչ մտորումների մեջ էր մյուս հնարավոր թեկնածու Ռ. Ղուկասյանը, ապա ,ՉԻե հետ զրույցում պարզվել է, որ նա շնորհակալ է պաշտոնից էլ, ՀՀԿ-ից էլ: Ավելին, նախկին չինովնիկը հավելել է. ,Ես տենց պաշտոններ շատ եմ տեսելե: