
Լավատեղյակ աղբյուրներից “Ժողովուրդ”-ին հայտնի է դարձել, որ Աժ ընտրություններից հետո այլևս չի գործում Հմայակ Հովհաննիսյանի Քաղաքագետների միությունը, մասնավորապես` աշխատակազմը: Պարոն Հովհաննիսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե աշխատակիցները հիմա արձակուրդում են: ,Մարդիկ լարված աշխատեցին և մինչև օգոստոսի տասը արձակուրդ են մեկնելե,-ասել է նա: Ըստ Հովհաննիսյանի` սեպտեմբերից իրենց մոտ կմեկնարկի նոր ծրագիր: “Նախագահի ընտրություններին ընդառաջ` քաղաքագիտական, գիտակիրառական լսումների շարք ենք նախատեսում կազմակերպել մինչև ընտրություններ”,-ասել է Հովհաննիսյանը` հավելելով, որ հասարակությունը հենց այդ ընտրությունների հետ է կապում իր հույսերը: