
Հանրապետության հրապարակում “թմբուկ” կառուցելու նախագիծը, որ ամիսներ շարունակ քննարկման առարկա էր դարձել և այնքան աղմուկ բարձրացրեց ինչպես մասնագետների, այնպես էլ հասարակության շրջանում, այսօր մի տեսակ մոռացվել է, ոչ քննարկում են խնդիրը, ոչ էլ հիշում այդ մասին: “Որոշում ընդունվեց չկառուցե՞լ թմբուկը, կարող ենք ենթադրել, որ Նարեկ Սարգսյանն ընկրկե՞ց հասարակական ճնշման առաջ: Ժամանակավոր դադար են առել մինչև աղմուկը լռի՞,թե՞ մեկ այլ նախագծով են փոխարինելու խոտանվածը”,- գրում է թերթը:Խնդրով առավել հետաքրքրված ճարտարապետներից Սարհատ Պետրոպանը տեղեկացրել է. “Առայժմ լռել են, որևէ խոսակցություն չկա այդ հարցի շուրջ, բայց ոչ կառավարությունն է իր որոշումը փոխել, ոչ էլ չեղյալ հայտարարելու կամ այլ որոշում է ընդունել: Ինչպես ասում են` թրի պես կախված է: Կառավարության որոշումն ուժի մեջ է: Առժամանակ հետո, որ խնդիրը նորից կբարձրացնեն, որոշումը կիրագործեն, այս և ամեն բան հնարավոր եմ համարում մեր իրավիճակում: Ժամանակավորապես լռել են, որպեսզի աղմուկն անցնի ու նորից հարցը բերեն մեջտեղ, հակառակ դեպքում պարզապես պետք է կառավարությունը որոշումը փոխի”: