Ֆիրդուսում ապրանքներն էժանացնում են, որ մի կերպ վաճառեն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոլարի փոխարժեքի աճը թանկացումներ է գրանցել միայն սննդամթերքի շուկայում: Համենայնդեպս, հագուստի, կոշկեղենի, տնտեսական ապրանքների վաճառքով հայտնի Ֆիրդուսի շուկայում Armlur.am-ի թղթակցի հետ զրույցում որևէ վաճառող թանկացումների մասին չնշեց:

Ավելին, տարբեր տաղավարների աշխատակիցներ նշում էին, որ առևտրի ծավալներն այնքան են ընկել, որ իրենք ձեռքբերման գնից անգամ ցածր են վաճառում ապրանքը, միայն թե ազատվեն դրանից: Մարդիկ նշում էին, որ իրենց գործերը վատացել են հատկապես վերջին մի քանի ամիսներին:

Առևտրականները ճգնաժամը բացատրում էին վերջին ամիսներին մասնավոր տրանսֆերտների ծավալների նվազմամբ և բնակչության շարունակվող արտագաղթով:

Մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս