«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Կառավարության աշխատակազմը նոյեմբերի 20-ին որպես հուշանվեր ձեռք է բերել 17 հատ «Արարատ» գիրք, որի յուրաքանչյուրի արժեքը կազմում է 45 հազար դրամ:
Գրքերի համար պետբյուջեից վճարվել է ընդհանուր 765 հազար դրամ: Գրքերից բացի՝ Կառավարության աշխատակազմը մեկ այլ գործարքով էլ գնել է նաեւ 18 հատ «Նաիրի», 3 հատ «Էրեբունի» կոնյակ եւ 3 հատ էլ կաշվե տուփ: Այս կոնյակների եւ կաշվե տուփերի համար պետբյուջեից վճարվել է 831 հազար 750 դրամ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերը նշված հուշանվերները հետը տարել է Թուրքմենստան:
Հիշեցնենք, որ Թուրքմենստան այցը կայացել է նոյեմբերի 20-ից 21-ը: