
Տարածաշրջանային այցի շրջանակում Վրաստանում գտնվող Միացյալ Նահանգների Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախագահ Միխայիլ Սաակաշվիլիից վրացական անձնագիր է նվեր ստացել: ԱՄՆ Պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, ինչպես նախկինում, աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ կոչ արել Ռուսաստանին դադարեցնել վրացական տարածքների օկուպացիան ու ռազմականացումը:Քլինթոնը հանդիպում է ունեցել վրացական ընդդիմության հետ` վստահեցնելով, որ ԱՄՆ-ն ուշադիր կհետեւի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքին: Այսօր ԱՄՆ Պետքարտուղարը կմեկնի Ադրբեջան: