
Եգիպտոսի մայրաքաղաքում իսլամիստների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներից 3 մարդ զոհվել է, մի քանի տասնյակ մարդ՝ վիրավորվել. տեղեկացնում է РИА Новости-ն:
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների և իրավապահների միջև բախումները տեղի են ունեցել ուրբաթօրյա աղոթքից անմիջապես հետո: Ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ:
Իսլամիստները սոցցանցերի միջոցով Եգիպտոսի քաղաքացիներին կոչ են արել ուրբաթ օրը մասնակցել «Մուսուլման երիտասարդության հեղափոխությանը»:
Եգիպտոսի իրավապահները լուրջ են վերաբերվել իսլամիստների կոչերին և երկրի տարբեր հատվածներում իսլամիստների ձեևբակալություններ են կատարել: