Ռուսաստանի մայրաքաղաքում մանկական չարաճճիության պատճառով 11-ամյա դպրոցականն ընկել է 14-րդ հարկից: Ընկերների կարծիքով, տղան պատահաբար է ընկել, քանի որ մինչ այդ նա տարբեր իրեր էր դուրս գցում պատուհանից:
Դեռահասը մահացել է մինչև «շտապ օգնության» ժամանելը: Դեպքը տեղի է ունեցել նրա մոր աչքի առջև: Այն բանից հետո, երբ բժիշկները հայտնել են նրան տխուր լուրը, օգնություն է անհրաժեշտ եցել արդեն կնոջը, ում նյարդային ծանր վիճակում տեղափոխել են հոգեբուժարան: