Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 29-30-ին առավելապես արևելյան շրջաններում, դեկտեմբերի 1-3-ին՝ շրջանների մեծ մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:
Քամին` հարավ-արևելյան՝ 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 29-30-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում`
Նոյեմբերի 29-30-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
Դեկտեմբերի 1-3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: