Չինական մեծ պարսպի իրական երկարությունը 21.196 կմ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գիտնականները եւ հետազոտողները պարզվել են, որ Չինական մեծ պարիսպը շատ ավելի երկար է, քան ընդունված էր համարել: Վերջին հետազոտությունների տվյալներով դրա երկարությունը ոչ թե 8.85 հազար է, այլ 21.196 հազար կմ: Վերջնական արդյուքների համաձայն՝ պարիսպը կրկնակի ավելի երկար է, քան ընդունված է եղել կարծել: Խնդիրն այն է, որ հնագետները մինչ այժմ նկատի են ունեցել Պարսպի այն հատվածները, որոնք կառուցվել են Մին արքայատոհմի (1368-1644թթ) ժամանակաշրջանում:Նորագույն ուսումնասիրության ժամանակ գիտնականները նկատի են ունեցել պարսպի 44 հազար հատված, որոնք ստեղծվել են պատմության տարբեր շրջաններում: Պարզվել է նաեւ, որ այսօր իր տեսքը պահպանել է Մինի դարաշրջանում ստեղծված պարսպի միայն 8.2%-ը: Նշենք, որ Չինական մեծ պարսպի կառուցումը սկսվել է մ.թ.ա 5-3-րդ դդ:
 




Լրահոս