Մեքսիկայի Հերրերո նահանգում տեղի բնակիչները ճամփեզրին 11 տղամադու՝ մասամբ այրված դի են հայտնաբերել: Այդ մասին տեղեկացրել է The Guardian-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Դիակներ գտնելու մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն ներկայացրել է հանցավորության դեմ պայքարի ծրագիրը: Գերերո նահանգը ծրագրում ներգրավվել է առավել խնդրահարույց շրջանների թվում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին այդ նույն նահանգում ոստիկանները հարձակվել են ուսանողական ցույցի մասնակիցների վրա, ինչի հետևանով 6 ուսանող զոհվել է, 43-ը՝ անհետ կորել: Ավելի ուշ քաղաքի սահմաններից դուրս հայտնաբերվել է զանգվածային հուղարկավորման վայր, ուր գտնվել է 28 անհայտ դիակ: