Էմիր Կուստուրիցան յուրահատուկ ռեժիսորներից մեկն է համարվում: Նրա յուրաքանչյուր ֆիլմը, կարելի է վստահաբար ասել, առանձին գլուխգործոց է, այլախոհության բարձր օրինակ:
Հարավսլովացի հանճարը ֆիլմեր է նկարահանել համամարդկային արժեքների մասին, որոնք մշտապես ժամանակի մեջ են: Ֆիմերում երբեք որևէ ավելորդ կադր չի հանդիպում: Կուստուրիցան արդեն 60 տարեկան է:
Ներկայացնում ենք նրա այն ֆիլմերը, որոնք ամենաշատն են սիրվել երկրպագուների կողմից:
Жизнь как чудо-Կյանքն ինչպես հրաշք
Ֆիլմ՝ ընտանիքի, սիրո, իրականության մասին:
Время цыган-Գնչուների ժամանակը
Պերխանը ընդունակ պատանի է, ով կարողանում է տեղաշարժել իրերը: Նա սիրահարված է մի աղջկա, ում՝ որպես կին, նրան չեն տալիս, քանի որ նա ծայրաստիճան աղքատ է: Հենց այստեղ էլ սկսվում են նրա արկածները:
Андеграунд-
Ֆիլմը պատմում է հակաֆաշիստների մասին, որոնք պատերազմի տարիներին զենք-զինամթերքի գործարան են հիմնել: Եվ ահա Երկրորդ համաշխարհայինն ավարտվել է, իսկ նրանք դեռևս շարունակում են զբաղվել «դրոշմակնքմամբ»՝ չհասկանալով, անգամ, որ այլևս ոչ մեկին պետք չեն:
Черная кошка, белый кот- Սև փիսիկ, սպիտակ կատու
Ֆիլմը գնչուների երկու բարոնների ուրախ կյանքի մասին է, որոնք փորձում են լուծել իրենց հետևորդների խնդիրները: Միլիոնավոր գործարքներ մաֆիայի հետ, փախչող հարսնացուների հետապնդումներ, գնչուական խելահեղ խնջույքներ և կողոպուտներ, կրակոտ սեր և սառնարյուն խաբեություն. այս ամենը՝ ստեղծագործության մեջ:
Папа в командировке- Հայրիկը գործուղման է
Հուզիչ, տեղ-տեղ զգացմունքային պատմություն, որին ականատես է եղել 6-ամյա տղան՝ Մալիկը, և հենց նա էլ ներկայացնում է պատմությունը: Նրա հայրը մշտապես «գործուղումների» է մեկնում սիրուհու մոտ, ով արդյունքում նրա անվան շուրջ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է անում: Տղայի ընտանիքը ստիպված է լինում մի քանի տարի ապրել սարսափելի աղքատ և ցավոտ կյանքի տարիներ:
Аризонская мечта-Արիզոնյան երազանք
Ֆիլմը գլխավոր հերոսի՝ հասուն և գիտակից դառնալու մասին է, ով ֆիլմի սկզբում անցնում է պատանու ճանապարհը, վերջում՝ տղամարդու: Գլխավոր դերակատարը Ջոննի Դեպն է: Կերպարների գունեղությունը, շքեղ բեմադրությունները, օպերատորական անթերի աշխատանքն ու անհերքելի աննման ռեժիսորական աշխատանքը, ամեն ինչ, ինչպես կյանքում է:
Завет-Ուխտը
Պատմությունը գյուղաբնակ փոքր տղայի՝ Ցանի մասին է, ում պապիկն ուղարկել է մոտակա քաղաք՝ կովը վաճառելու, սրբապատկեր գնելու և կին գտնելու, որպեսզի նրան տուն բերի: Վերջինը, պարզվում է, ամենադժվար առաջադրանք է:
Помнишь ли, Долли Белл?-Հիշո՞ւմ ես, արդյոք, Դոլլի Բելլ:
Ֆիլմում մեր ուշադրությանն է հրավիրվում բավականին ամբողջական և լուսավոր պատկեր՝ Բոսնիայի 1950-ականների կյանքից: Տղան փորձում է հիպնոզի միջոցով մոտեցնել կոմունիզմի «թագավորությունը» և նվաճել կինոաստղ Դոլլի Բելլին: Այս ֆիլմը սիրո խոստովանություն է՝ ուղղված հարազատ քաղաքին և ամբողջական հայրենիքին: Այս ֆիլմը հասունացման, առաջին սիրո, ընտանիքի մասին է: