Իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար խարդախությամբ գումար էին հափշտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով քաղաքացուց խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում նոյեմբերի 28-ին ձերբակալվել է երկու անձ՝ ՀՀ քաղաքացիներ Լ. Կիզոկյանը եւ Լ. Քոսյանը։ Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:

Վերջիններս կասկածվում են խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ քրեական գործով նախաքննության բազմակողմանիությունը, օբյեկտիվությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ։

Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։




Լրահոս