Բյուջեի մուտքերը գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012-ի առաջին հինգ ամիսների արդյունքներով Պետական եկամուտների կոմիտեի կողմից պետական բյուջե է ապահովվել 322 մլրդ 756 միլիոն դրամ հարկեր, տուրքեր եւ վճարներ: ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դա նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է շուրջ 14,6 միլիարդ դրամով: Ընդ որում, այս տարվա մայիսի ցուցանիշը նախորդ տարվանը գերազանցել է 6,7 միլիարդ դրամով` կազմելով 74 միլիարդ 42 միլիոն դրամ:




Լրահոս