
Այսօր մի շարք երկրներում մեկնարկել է Սև ուրբաթը։ Գոհաբանության տոնին հաջորդող ուրբաթ օրն այս երկրներում այսպես է կոչվում։
Ըստ ավանդույթի՝ «սև ուրբաթից» սկսվում է ծննդյան տոների հետ կապված զեղչերի շրջանը: Այդ օրը խանութներից շատերը բացում են դռները կեսգիշերին կամ դրանից էլ առաջ: Դրանց մուտքերի մոտ արդեն կուտակված են լինում բազմամարդ հերթեր: Մարդիկ շտապում են օգտվել շատ ցածր գներով ապրանքներ գնելու հնարավորությունից:
Եվ այդ ամենի հետևանքով ծեծկռտուքն ու հրմշտոցն անխուսափելի են: Գնումները ոմանց համար երջանիկ ավարտ չեն ունենում:
Մանրամասն՝ տեսանյութերում.