Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով փոխվարչապետ է նշանակել Վաչե Գաբրիելյանին.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2014թ. Նոյեմբերի 28
Երևան»
ՆՀ- 592 -Ա
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Վաչե Գաբրիելյանը նշանակվել է տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
1. Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2014թ. Նոյեմբերի 28
Երևան
ՆՀ- 591 -Ա»:
Հիշեցնենք, որ Վ. Գաբրիելյանը երկար տարիներ եղել է ԿԲ փոխնախագահ, ապա՝ Ֆինանսների նախարար, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար։