Ոստիկանությունը կասկածյալին ներկայացրել է ճանաչման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 1-ին ժամը, 22-ի սահմաններում, ՊՊԾ աշխատակիցները ոստիկանության Կենտրոնականի բաժին բերեցին Ագարակ գյուղի բնակիչ, 1991թ ծնված Ստյոպա Գալստյանին, որը կասկածվում էր խարդախություն կատարելու մեջ:
Օրեր առաջ մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը խաբեությամբ վերցրել է իր ոսկյա մատանին և դիմել փախուստի: Խաչաձև հարցաքննությանը չդիմանալով, Ստյոպա Գալստյանը խոստովանեց, որ մատանին hափշտակողը ինքն է եղել: Խոստովանեց նաև մի քանի այլ խարդախության դեպքեր: Մի անգամ՝ ոսկյա վզնոց, մյուս անգամ` ձեռքի ոսկյա շղթա, մեկ ուրիշ անգամ` գումար: Հիմնավոր կասկածներ կան, որ Գալստյանի գործողություններից կարող են տուժած լինել այլ քաղաքացիներ ևս, որոսնք կարող են դիմել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ստյոպա Գալստյանը  ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս