
Ոստիկանությունից armlur.am -ին հայտնում են, որ հունիսի 7-ին, առավոտյան ժամը 8.00-ից, ասֆալտապատման աշխատանքների պատճառով 3 օրով փակվելու է Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող թունելից մինչև Գայի պողոտա ճանապարհահատվածը: Վարորդներին առաջարկում են շրջանցել հիշյալ հատվածը և Նոր Նորք բարձրանալ Դավիթ Բեկի ու Դավիթ Անհաղթի փողոցներով կամ Նորքով: