«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ նախօրեին տեղի ունեցած ամենամյա հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրվել է աննախադեպ ցածր գումար` 12 միլիոն 400 հազար դոլար: Եթե հաշվի առնենք, որ նշված գումարի մի մասը խոստումներ են, ապա ակնհայտ կդառնա, որ փաստացի հավաքագրված գումարը կարող է և ավելի քիչ լինել:
Սա նշանակում է, որ կա՛մ սփյուռքում այլևս չեն ցանկանում Հայաստանի համար գումար հանգանակել` շատ լավ գիտակցելով, որ այդ գումարի մեծ մասն, ի վերջո, հայտնվելու է պետական պաշտոնյաների գրպաններում, կա՛մ իրականում «բոլորի գործերը վատ են», կա՛մ էլ հայկական լոբբիստական կառույցներն ու դեսպանատները վատ են աշխատում համայնքների հետ»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: