Որքա՞ն ձայն է հարկավոր Սերժ Սարգսյանի պաշտոնանկության համար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ինչպես եւ խոստացել էր, երեկ հրապարակեց «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանի պաշտոնանկության մասին» նախագիծը:

Նախագիծն արտահերթ կարգով Աժ-ի՝ երկուշաբթի մեկնարկելիք քառօրյայի օրակարգում ընդգրկելու համար անհրաժեշտ է, որպեսզի դրա օգտին ստորագրեն առնվազն 44 պատգամավորներ: Ոչ իշխանական հինգ խմբակցությունների պատգամավորները թվով 57-ն են, իսկ եւս չորս պատգամավորներ ոչ մի խմբակցությունում ընդգրկված չեն:

Նկատենք՝ Նիկոլ Փաշինյանի հեղինակած նախագծում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հիմքերը շարադրված են ութ կետերում: Դրանցից յոթում ներկայացված են Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր, իսկ մեկում բերված են նրա կողմից պետական դավաճանություն կատարելու մասին հիմնավորումներ»:

Մանրամասները՝՝ օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս