
Այսօր` հունիսի 6-ի գիշերը, Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիս-արեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի հենակետերի ուղղությամբ: Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան: