Հոլիվուդյան զույգի՝ Մայքլ Դուգլասի և Քեթրին Զետա-Ջոնսի հարաբերությունները, որոնք կարգավորվել էին երկարատև ճգնաժամից հետո, կրկին հայտնվել են հանրության ուշադրության կենտրոնում: Այս անգամ ամերիկյան պարբերականները գրում են, թե իբր Դուգլասը ռոմանտիկ հարաբերություններ է հաստատել 35-ամյա դերասանուհի Էվանջելին Լիլիի հետ:
The Enquirer-ը գրում է, որ Դուգլասը գեղեցկուհու վրա աչք է դրել «Մրջուն-մարդը» ֆիլմում համատեղ նկարահանումների ժամանակ: Արգելք չի հանդիսացել անգամ այն հանգամանքը, որ Էվանջելինը քաղաքացիական ամուսին ունի: Դա ռեժիսորի օգնական Նորման Կալին է:
Ամսագիրը, վկայակոչելով մի ականատեսի, գրում է, որ երբ Մայքլը տուն է վերադարձել, Քեթրինը, ով սարսափելի զարյարացած է եղել, խանդի տեսարան է սարքել, և այժմ զույգը կրկին խնդիրներ ունի: Սակայն մեկ այլ ամսագիր Showbiz Spy-ը, գրում է, որ Լիլին ուղղակի շատ ակտիվ կերպով սիրահետել է Դուգլասին, ինչը հայտնի է դարձել Զետա-Ջոնսին: