
Մոսկվայում նորածնի մայրը կրծքով կերակրելու ժամանակ թմրանյութեր և ուժեղ դեղամիջոցներ է օգտագործել: Նորածինը մահացել է թմրամոլ մոր պատճառով:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ օգոստոսից մինչև նոյեմբեր 26-ամյա Տատյանան կրծքով կերակրելու ժամանակ պարբերաբար թմրանյութեր է օգտագործել, ինչպես նաև ուժեղ դեղամիջոցներ: Փորձաքննությունը ցույց է տվել, որ աղջնակը մահացել է թունավորման պատճառով, իսկ ավելի ուշ պարզվել է, որ մեղավորը նրա մայրն է: