«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արտահայտել է իր վերաբերմունքը «Ոսկե գնդակ» մրցանակի մասին, ինչպես նաև ընդգծել, որ իր սաների համար անձնական մրցանակները կարևոր չեն:
« «Ոսկե գնդակ»-ի նման մրցանակները օգուտ չեն բերում ֆուտբոլին: Հենց այդ պատճառով էլ ես մրցանակի մասին չեմ մտածում: Այդպիսի մրցանակները մրցակցություն են մտցնում ֆուտբոլիստների միջև, իսկ դա այն չէ, ինչ մենք ակումբի ներսում ցանկանում ենք տեսնել:
Մյուս կողմից, դա հետևանք է լավ թիմային աշխատանքի: Բայց պետք չէ անհանգստանալ այդ հանգամանքի համար կամ կենտրոնանալ մրցանակի վրա: Երբ ես հավակնորդների թվում կարդում եմ Սեսկ Ֆաբրեգասի և Էդեն Ազարի անունները, ես վստահ եմ, որ նրանք չեն մտածում մրցանակների մասին: Նրանց մոտ առաջին տեղում ակումբն է, լավ խաղալու ցանկությունն ու խաղերում հաղթանակ տանելը», – նշել է Մոուրինյոն: