Այսօր՝ հունիսի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11-ի սահմաններում Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի 4-րդ փակուղու 1ա տան բնակիչ 20-ամյա Հարություն Հարությունյանը, վարելով “Մերսեդես Е” մակնիշի 20 ՍՍ 880 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել էլեկտրասյանը և կողաշրջվել ջրատարի մեջ: Բախման հետևանքով էլեկտրասյունը կոտրվել է:
Բարեբախտաբար վարորդը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ: Վերջինս ենթարկվել է նաև բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա մեքենան վարել է սթափ վիճակում։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Ավտոմեքենան արդեն քարշակի օգնությամբ դուրս է բերվում և այն տեղափոխվելու է Ոստիկանության Մասիսի բաժնի տուգանային հրապարակ: