Այսօր Լրագրողների հետ հանդիպմանը Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը դոլարի արժևորման մասին խոսելիս նշեց, որ մյուս արժույթները, օրինակ եվրոն, այդքան լուրջ տատանումներ չի գրանցել դրամի նկատմամբ։
Նրա խոսքերով ազգային արժույթի արժեզրկումը նկատվում է նաև հետխորհրդային տարածքում։ Նա ընդգծեց , որ շատերը պնդում են, որ դոլարի արժևորումից ՀՀ տնտեսությունը արտահնման կարողության առումով միանշանակ կարող է շահել, բայց ես գտնում եմ, որ դա բնավ բավարար չէ, քանի որ ունենալով հիմնականում ներմուծման ուղղվածության տնտեսություն, Հայաստանը կարող է բավական մեծ վնասներ ունենալ, ինչը միանգամից տեսանելի չի լինի։ Դոլարի արժևորման հիմնական պատճառը, տնտեսագետի կարծիքով, դոլար-եվրո տատանումներն են։
Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը չփորձեց դոլար-դրամ փոխհարաբերություններում կանխատեսումներ անել, և ըստ նրա, ոչ ոք չի կարող կանխատեսել, թե դոլարը մինչև որտեղ կհասնի:
Եթե որևէ մեկը փորձի կանխատեսել փոխարժքը` չհավատաք,- ասաց տնտեսագետը և հավելեց, որ խելամիտ չէ կանխատեսումներ անել, սակայն որևէ սարսափելի բան տեղի չի ունեցել: Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը ստեղծված իրավիճակը կապեց նաև ընտրությունների հետ և նշեց, որ իրականում ամեն ինչ մնաց նույնը .”Քանի դեռ այս կերպ ձևավորված պառլամենտ ունենք, դեռ 50 հազար մարդ էլ գնալու է, քանի որ գտնվում ենք աղետալի վիճակում”,-ասաց նա :
Տեսանյութը քիչ ուշ: