ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի նոյեմբերի 28-ի հանձնարարությամբ ծառայության աշխատակիցների կողմից Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում կասեցվել է սննդամթերքի օգտագործումն ու մատակարարումը: Այս պահին սննդամթերք մատակարարող ընկերությունների մոտ իրականացվում է սննդամթերքի մնացորդային քանակների հաշվառում և կասեցում, մինչև կպարզվի, թե արդյոք թունավորման բնույթը եղել է սննդային, թե՝ ոչ:
Հիշեցնենք, որ երեկ գրանցված թունավորման հետևանքով ընդհանուր առմամբ հոսպիտալացվել էր 54 երեխա: