
Ելիսեյան պալատի 5 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և դերասանուհի Ժյուլի Գայեի լուսանկարները հրապարակվելուց մեկ շաբաթ անց, տեղեկացնում է Liberation թերթը:
Աշխատակիցներն նրանց լուսանկարել էին Ելիսեյան պալատում:
Նախագահի սիրավեպի մասին աստղի հետ մամուլում տեղեկություններ էին հայտնվել նաև այս տարվա հունվարին: Այն ժամանակ հրապարակվել էին պապարացիների կողմից արված լուսանկարները: Նրանց վրա Օլանդը պատկերված է մոտոցիկլի վրա՝ Փարիզում գտնվող Գայեի տան մոտ: