Հայաստանի կոմունիստական կուսակցությունը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու մասին որոշումը համարում են շրջադարձային՝ մեր երկրի զարգացման համար: Այս մասին այսօր տեղի ունեցած համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀԿ կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:
Նրա խոսքով, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու վերաբերյալ Հայաստանի ղեկավարության որոշման հրապարակումից հետո երկրում գլուխ բարձրացրեցին Արևմուտքի կողմից ֆինանսավորվող հակառուսական ուժերը:
«Միևնույն ժամանակ, Հայաստանի բնակչության գերակշիռ մասը ողջունում է եվրասիական ինտեգրացիային ուղղված քաղաքականությունը, որը բխում է Ռուսաստանի հետ բնականորեն ձևավորված բազմադարյա բարեկամական կապերից», – նշեց նա: