
Հունիսի 5-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Կապանի բաժին է դիմել Կաղնուտ գյուղի մի բնակիչ եւ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, դռան փականը կոտրելով, իր անասնագոմից գողացել են ոչխար` պատճառելով մոտ 70.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Սյունիքի մարզային վարչության եւ Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ գողությունը կատարել է Կապան քաղաքի բնակիչ, 33-ամյա Գեւորգ Գ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին եւ խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը` ներկայացնելով գողացված ոչխարի միսը: Նշանակվել է փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: