Բանկերը 1 շաբաթում գնել են 117,8 միլիոն դոլար՝ 429,3 դրամ միջին փոխարժեքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 24-28-ն նկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 117,840,305 դոլար 429.35 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 133,481,811 ԱՄՆ դոլար 431.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 45,540,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 434.87 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 1,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 435.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,761,195 EUR 533.75 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 17,712,976 EUR 540.88 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 651,910,826 ՌԴ ռուբլի 9.22 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 248,054,758 ՌԴ ռուբլի 9.054դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:




Լրահոս