Հունիսի 6-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում “Օպել-Աստրա” մակնիշի ավտոմեքենա է բախվել մայթեզրին եւ շրջվել հրապարակի ծաղկանոցը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 4 ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:























