
Սիրիայի նոր վարչապետ է նշանակվել Ռիյադ Հիջաբը: Մինչ այդ նա գյուղատնտեսության նախարարի պաշտոնում էր: Սիրիայի նոր կառավարությունը պետք է կազմավորվեր մայիսի 7-ին Սիրիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Նշենք, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները բոյկոտել են վարչապետի քվեարկությունը խորհրդարանում: