
Գիտնականները ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ խորը եւ հանգիստ գիշերային քունն ապահովելու համար կարևոր նախապայման է սիրելիի հետ նույն անկողնում քնելը: Եթե զույգի միջև հարբերությունները կայուն եւ առողջ են, ապա դա ազդում է նաև նրանց քնի որակի վրա: Նման հարաբերություններում զույգն ապահովության զգացում է ունենում քնի ընթացքում, ինչպես նաեւ նրանց օրգանիզմում զգալի կրճատվում է սթրեսի եւ բորբոքային գործընթացների առաջացմանը նպաստող կորտիզոլ եւ ցիտոկին հորմոնների քանակությունը: Հակառակ դրանց կրճատմանը` օրգանիզմում զգալի ավելանում է սիրո հորմոնի` օկսիտոցինի չափը: Գիտնակնները նաև պարզել են, որ ամուսնացած կանայք ավելի շուտ եւ, ընդհանրապես, հանգիստ են քնում, քան միայնակները: