40 օրական երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի ցուցումով հարուցվել է քրեական գործ` մանկահասակ (40 օրական) Ն.Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ:

2014 թվականի նոյեմբերի 16-ին` ժամը 06:10-ի սահմաններում, բուժօգնություն ստանալու նպատակով ծնողների կողմից «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել Լոռու մարզի Ջրաշեն գյուղի մանկահասակ բնակչուհի, 2014 թվականի հոկտեմբերի 7-ին ծնված Նարինե Խաչատրյանը, սակայն բուժսպասարկում իրականացնող բժիշկները վերջինիս բուժօգնություն չեն ցուցաբերել, առաջարկել են նրան տեղափոխել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն։ Այսինքն՝ չեն կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերել, ինչն առաջացրել է երեխայի մահը:

«Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու և անզգուշությամբ Նարինե Խաչատրյանի մահն առաջացնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս