Միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Մեննի Պակյայոն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է հաջորդ տարի մենամարտել անպարտելի, WBC/WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեյզեր-կրտսերի հետ:
Այժմ հայտնի է դարձել, որ Արաբական միացյալ էմիրությունների բիզնեսմեններից մեկը պատրաստ է 110 մլն դոլար առաջարկել մենամարտը հաջորդ ամսվա սկզբում անցկացնելու համար: Արաբական խմբի ղեկավար Աբգար Մուհամադը ընդգծել է, որ ընդհանուր մրցանակային հիմնադրամը կկազմի 200 մլն դոլար: