Ինձ Կլիչկոն է պետք. Թայսոն Ֆյուրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին ցանկանում է մենամարտել բռնցքամարտի արքա Վլադիմիր Կլիչկոյի հետ: Հիշեցնենք, որ այսօր ուշ երեկոյան Ֆյուրին պետք է մենամարտի Դերեկ Չիսորիի դեմ:

Միևնույն ժամանակ, 26-ամյա մարզիկը վստահ է, որ կհաղթի և իրավունք կունենա հանդիպել ուկրաինացի բռնցքամարտիկին:

«Ինձ Կլիչկոն  է պետք: Դա մարտ է, որն ինձ անհրաժեշտ  է մոտ ժամանակներս: Ինձ հետաքրքիր չէ Ջոշուան, չեմ ցանկանու մենամարտել Դեվիդ Փրայսի հետ: Ինձ չի հետաքրքրում Դերեկ Չիսորիի կամ մեկ այլ բրիտանացի բռնցքամարտիկի ճակատագիրը:  Ինձ պետք է մեծ ուկրաինացին, այդ պատճառով ես կաշխատեմ, որ այդ մենամարտը կայանա», – նշել է նա:




Լրահոս