ներկրողները թաքցնում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին” օրենքի նոր փոփոխություններով պայմանավորված` էապես ընդլայնվել է օպերատիվ հետախուզության վարչության գործառույթը: Ռիսկի չափման համակարգի ներդրման արդյունքում վարչության գործունեությունը համալրվել է օպերատիվ-հետախուզական նոր գործառույթներով: Օպերատիվ հետախուզության վարչության կողմից ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում առանց հաշիվ-ապրանքագրերի տեղափոխման և առաքման 35 դեպք է բացահայտվել, կազմվել են վարչական ակտեր շուրջ 45 մլն դրամի չափով: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից armlur.am-ին հայտնեցին, որ շրջայցի ընթացքում 8-րդ բաժնի աշխատակիցները մայրաքաղաքում հայնաբերել են անհատ ձեռներեցի, որը փորձում էր ապրանքը տեղափոխել առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի, նույնիսկ պատճառաբանելով, որ տվյալները էլեկտրոնային տարբերակով են ներկայացված: Ըստ ՕՀՎ 8-րդ բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանի, ներկրողները հիմնականում թաքցնում են իրական վաճառքի գները, հաշվապահական ձևակերպումներում արտացոլում ավելի ցածր գին, տեղական արտադրողները հիմնականում ծավալներն են թաքցնում, իսկ շինարարության բնագավառում ծախսագրումներ են կատարվում, ինչի արդյունքում նվազեցվում է կազմակերպության շահույթը: 




Լրահոս