Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է նոր տվյալներ, ըստ որի նոյեմբերին բենզինի և դիզվառելիքի գները հոկտեմբերի համեմատ նվազել են համապատասխանաբար 3.3 և 1.3 տոկոսներով:
Ըստ այդ տվյալների, 2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ բենզինի և
դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6.1% և 4.1%-ով, իսկ 2013թ. դեկտեմբերի համեմատ` 5.9% և 4.0%-ով:
Պետք է փաստել սակայն, որ բենզինի և դիզվառելիքի գները նոյեմբերին ցածր են եղել միայն մի որոշ ժամանակ: Վերջին օրերին, կապված դոլարի փոխարժեքի տատանման հետ, գները կրկին բարձրացել են: