Գողություն` ոսկու շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 28-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Տարոնի բաժնում 1968 թ. ծնված Գուրգեն Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Վանաձորի Մյասնիկյան փողոցում գործող ոսկու շուկայում, որտեղ ինքն աշխատում է, գումարը հաշվելիս պարզել է, որ անհայտ անձն իր դարակից գողացել է 100.000 դրամ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 28-ին, ժամը 22.40-ին, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 54 հասցեի մոտից բաժին բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արմեն Հ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն, որ գողությունը կատարել է ինքը:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս