
Հունիսի 5-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Կամոյի փողոցի թիվ 42/Ա շենքի մոտից բերման են ենթարկել 25-ամյա մի տղամարդու, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է 5 մլ տարողության ներարկիչ` 5 մլ դեղին գույնի հեղուկով: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ բերման ենթարկվածը հայտնել է, որ հայտնաբերվածը ՞”Պենտալգին” եւ “Կոդետեպ” տեսակի դեղորայքից պատրաստված թմրամիջոց է, որը պատրաստել է իր օգտագործման համար:Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: