«Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի հեռուստատեսային վաճառքի եկամուտները չեն կրճատվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական ֆուտբոլի լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտնել է, որ Մադրիդի «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն կպահպանեն հեռուստատեսային իրավունքներից ստացող իրենց նախկին եկամուտները։

«Բարսելոնա»-ն ու «Ռեալ»-ն իրենց հանդիպումների հեռարձակման համար տարեկան ստանում են 130 միլիոն եվրո։ Պրիմերայի մյուս ակումբների եկամուտների ավելացումը  չպետք է ազդեն այս թիմերի ստացված գումարների վրա։ Մեր առաջնության համար մեծ կորուստ կլինի, եթե «Բարսելոնան» չկարողանա իրեն թույլ տալ կազմում ունենալ այնպիսի խաղացողի, ինչպիսին Մեսսին է», – նշել է նա:

Տեբասի խոսքով, եթե Պրիմերայի բոլոր թիմերի հեռուստատեսային իրավունքների վաճառքի ընդհանուր գումարը հասնի մոտավորապես 1,5 միլիարդ եվրոյի, ապա ամենաշատ ու ամենաքիչ վաստակող թիմերի հարաբերակցությունն այդքան էլ նշանակալի չի լինի:




Լրահոս